Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ԺՀԿ) առաջադրել է իր թեկնածուին Թուրքիայի նախագահի պաշտոնում։ Կուսակցության ներկայիս առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դարձել է թեկնածու։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, քվեարկության ժամանակ կուսակցության անդամների 85%-ը աջակցել է նրա թեկնածությունը։
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն այս տարվա հունիսի 24-ին։ Նա բացատրել էր, որ դա պայմանավորված է նախագահական կառավարման համակարգին արագ անցման անհրաժեշտությամբ։



