Դավութօղլուն և սիրիական ընդդիմության առաջնորդները մտքեր են փոխանակել ընդդիմության ապագայի պլանների շուրջ։
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ընդունել է Սիրիայի ազգային խորհրդի պատվիրակությանը։
Ankara Palas-ի հանդիպումը փակ է եղել մամուլի համար։
Դավութօղլուն ավելի ուշ ընթրիք է կազմակերպել խորհրդի պատվիրակության և Սիրիայի ազգային կոալիցիայի առանձին պատվիրակության համար:
Հանդիպմանը ծանոթացած թուրքական դիվանագիտական աղբյուրների համաձայն, Դավութօղլուն և սիրիական ընդդիմության առաջնորդները մտքեր են փոխանակել ընդդիմության ապագայի պլանների շուրջ։
Դավութօղլուն նաեւ կոչ է արել Սիրիայի ազգային կոալիցիային դեսպան նշանակել Թուրքիայում, որն ավելի վաղ հայտարարել էր, որ կոալիցիան ճանաչել է որպես Սիրիայի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ։
Բնօրինակ տեքստի համար խնդրում եմ սեղմել.
Հաղորդում է Անատոլու գործակալությունը



