Դավութօղլուն տեղեկություն է հայտնել Աքչաքալեի միջադեպի մասին։
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսով զրուցել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ և տեղեկատվություն տրամադրել Աքչաքալեի միջադեպի և դրան հաջորդած զարգացումների մասին։ Քլինթոնն ընդգծել է, որ իրենք ամբողջական աջակցություն կցուցաբերեն Թուրքիային ՄԱԿ-ում և ՆԱՏՕ-ում։
Դավութօղլուն Աքչաքալեի միջադեպից հետո զրուցել է նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Ադրբեջանի և Պակիստանի արտգործնախարարների հետ։


