Եվրամիությունը հայտարարել է, որ իր ամենամեծ կրթական ծրագրի՝ Էրազմուսի համար միջոցները սպառվում են։
Ծրագիրը, որն ապահովում է ուսանողների փոխադարձ փոխանակում ԵՄ անդամ երկրների և հարևան երկրների միջև, չի կարող շարունակվել հաջորդ տարվանից հետո, եթե անդամ երկրները չկարողանան միջոցներ փոխանցել ԵՄ-ին:
Թուրքիան այն երկրներից է, որն ամենաշատն է շահում ծրագրից։ Անցյալ տարի ավելի քան 10,000 թուրք ուսանող Էրազմուսի միջոցով սովորել է Եվրոպայում, իսկ 4,288 եվրոպացի ուսանող ընտրել է Թուրքիայում սովորելու համար:
(Hürriyet Daily News)


