Հինգշաբթի օրը թարմացված միջնորդությունը թուրքական կառավարությանը լիազորում է «ուղարկել Թուրքիայի զինված ուժերի անդամներին՝ ահաբեկչության և հարձակումների սպառնալիքը վերացնելու նպատակով, անդրսահմանային գործողությունների համար Իրաքի հյուսիսային շրջան, որտեղ PKK-ն կառուցել է իր բույն»,- հաղորդում է Reuters-ը:
Միջնորդությունն առաջին անգամ ընդունվել է 2007թ.
Այս ամսվա սկզբին Իրաքը կոչ արեց դադարեցնել թուրքական զինուժի ներկայությունը իր հողում՝ Թուրքիայից պահանջելով դադարեցնել իր հարձակումները PKK-ի դեմ։
Անցած ամիսների ընթացքում թուրքական զինուժը և PKK-ն մասնակցել են իրենց ամենածանր բախումներից մեկին՝ Անկարայի դեմ քրդական խմբավորման զինված պայքարի սկզբից ի վեր։
Հուլիսին Բաղդադը նախազգուշացրել էր Անկարային թուրքական կործանիչների կողմից իր տարածքի և օդային տարածքի «խախտման» մասին և կոչ արեց իր արտաքին գործերի նախարարությանը բողոք ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին այդ հարցի առնչությամբ։
PKK-ն Թուրքիայի հարավ-արևմուտքում անկախ պետության համար պայքարում է 1980-ականներից:
1990-ականներից ի վեր Թուրքիան մի քանի ռազմակայաններ է պահում Հյուսիսային Իրաքի Քրդստանի շրջանում, որտեղ PKK-ն նաև ֆորպոստներ է ստեղծել:
Թուրքիայի ռազմակայաններից մեկը գտնվում է Դոհուկ նահանգի Բամերնի շրջանում՝ Քրդստանի շրջանը կազմող երեք նահանգներից մեկում։ Թուրքիան ունի նաև երեք մշտական ռազմակայան Կանի Մասիում, Դերա Լուկում և Սիրսիում, որտեղ զորքեր է տեղակայում ամբողջ տարին։
Անկարա-PKK հակամարտությունը խլել է ավելի քան 45,000 մարդու կյանք։


