ԵՄ-ն և Թուրքիան մարտի սկզբին հատուկ գագաթնաժողով կանցկացնեն՝ փախստականների ճգնաժամի կարգավորման շուրջ համաձայնության գալու համար, ուրբաթ օրը հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։
Նոյեմբերին ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովում Թուրքիան համաձայնել էր կրճատել միգրանտների հոսքը։ Այս ծրագրի իրականացման վրա ճնշումը մեծանում է, քանի որ ԵՄ պաշտոնյաները նշում են, որ հազարավոր փախստականներ շարունակում են Էգեյան ծովով անցնել Թուրքիայից: Անցյալ տարի ավելի քան մեկ միլիոն փախստականներ կատարեցին այս չափազանց վտանգավոր ճանապարհորդությունը։
Թուրքիայի իշխանությունները հետևողականորեն պնդում են, որ սիրիացի փախստականների ճգնաժամը ոչ միայն Թուրքիայի և Սիրիայի հարևան մյուս երկրների, այլ ողջ մարդկության խնդիրն է։



