Թուրք ռեժիսոր, սցենարիստ և հեղինակ Թայֆուն Փիրսելիմօղլուի վերջին՝ «Բեն Օ Դեղիլիմ» (Ես նա չեմ) ֆիլմը Հռոմի 8-րդ կինոփառատոնի լավագույն սցենարի մրցանակի դափնեկիր է դարձել։
Թուրք ռեժիսոր, սցենարիստ և հեղինակ Թայֆուն Փիրսելիմօղլուի սցենարով նկարահանված «Բեն Օ Դեղիլիմ» (Ես նա չեմ) ֆիլմը կիրակի օրը ավարտված Հռոմի 8-րդ կինոփառատոնում արժանացել է լավագույն սցենարի մրցանակին։ Ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարներն են Մարիամ Զարին և Էրջան Քեսալը, պատմում է մի մարդու մասին, ով փորձում է փոխել իր ինքնությունը:
Փառատոնի ամենահեղինակավոր մրցանակը, որը կոչվում է «Marc'Aurelio Award» ստացել է «Tir» ֆիլմը, որը նվիրված է բեռնատարի վարորդին, որի ռեժիսորն իտալացի ռեժիսոր Ալբերտո Ֆասուլոն է: Լավագույն ռեժիսորի մրցանակը ստացել է Կիոշի Կուրուսավան «Յոթերորդ ծածկագիրը» ֆիլմի համար։
Sabah անգլերեն



