Եվրամիությունը, մասնավորապես՝ ԵՄ առաջնորդ Գերմանիան, ներգրավված է եղել Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի թունավորման և մահվան մեջ 1993 թվականին, Haberturk թերթին տված հարցազրույցում ասել է նախկին նախագահի որդին՝ Ահմեդ Օզալը։
Նա ասաց, որ Ֆրանսիան նույնպես կարող էր ներգրավված լինել իր հոր մահվան մեջ:
Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի մնացորդներից անալիզի համար վերցված հյուսվածքների նմուշների հետազոտության արդյունքում թունավորման նշաններ են հայտնաբերվել, ավելի վաղ հայտնել էր Bugun թերթը։
Պարբերականի տվյալներով՝ անալիզի վերցված նմուշներում հայտնաբերվել է որոշակի կտրուկ ստրիխինի թույն, ինչը հանգեցրել է Օզալի մահվան։
Թուրքիայի դատախազությունը սեպտեմբերի 17-ին սկսել է արտաշիրիմման համար անհրաժեշտ գործողությունները՝ չնայած նախկին նախագահի ընտանիքը դեմ է դրան։
Թուրքիայի դատախազությունը վերսկսել է Օզալի մահվան պատճառների հետաքննությունը, ով մահացել է 1993 թվականին առեղծվածային հանգամանքներում։ Սրտի անբավարարությունը դեռևս համարվում է նրա մահվան պաշտոնական վարկած։ Սակայն նրա կինը պնդում է, որ ամուսնուն թունավորել են։ Սակայն Օզալի համախոհները հերքում են թունավորման վարկածը։
(Trend AZ)



